Հայաստանն արտոնյալ պայմաններով Վիետնամ ծխախոտ արտահանելու հնարավորություն կունենա
ОбществоԵվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի տնտեսության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Նման կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Արա Նռանյանը: «Սա մեր տնտեսության զարգացման համար նոր հնարավորություն է: Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություն է մեզ համար, հատկապես ծխախոտի արտահանման առումով: Համաձայնագրով սահմանվում են քվոտաներ, որոնք մեր արտադրողներին հնարավորություն կտան արտոնյալ պայմաններով հայկական արտադրության ծխախոտն արտահանել Վիետնամ: Մնում է միայն, որ մեր գործարարներն ակտիվ լինեն»,- նշեց Նռանյանը:
Այսօր` մայիսի 14-ին, ՀՀ կառավարությունում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների կողմից ներկայացվել են Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագրի հիմնական դրույթները: Նա նշեց, որ, հավանաբար, արդեն մայիսի վերջին ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ, որին ներկա կլինի նաև Վիետնամի վարչապետը, կողմերը կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիրը: