Մեկ է, դուք թքած ունեք...
БлогԱյսօր կառավարության մոտ հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, ովքեր իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում 18 ամիս աշխատավարձ չստանալու կապակցությամբ: Այս պատմությունը սկիզբ է առել դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք: Ինքս աշխատել եմ «Նաիրիտում» մոտ 2 տարի և շատ լավ գիտեմ, թե ինչեր են կատարվել այնտեղ: Կարծես արդեն ավանդույթ է դարձել, որ նաիրիտցիները պետք է ակցիա անցկացնեն, որպիսի 1 ամսվա աշխատավարձ ստանան: Բացի ակցիայից` այսօր մի շատ հետաքրքիր միջադեպ է եղել: Երբ ակցիայի մասնակիցների հետ խոսել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, նաիրիտցիները սկսել են սուլել, ինչից հետո Զախարյանը ցածր ձայնով ասել է. «Ինչ ուզում են, թող գոռան»:
Բա իհարկե, ինչ ուզում են, թող գոռան, մեկ է, դուք թքած ունեք: Ձեզ չի հետաքրքրում մարդկանց ասածը: Ողջունելի է նախարարի նման անկեղծությունը, որ գոնե չի թաքցնում իր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: Հիշեցնեմ, որ այս նույն նախարարն էր, երբ մի կին նրան հարցրել էր, թե ինչպես պետք է մուծենք հոսանքի համար թանկացումից հետո, պատասխանել էր շատ ճիշտ` «մի կերպ»: Երվանդ Զախարյանը մեր չինովնիկի դասագրքային մոդել է:
Գրում է Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում