Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
ОбществоՀանրապետության տարածքում մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 17-20-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 16-ին էապես չի փոխվի, 17-19-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 17-20-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +24 աստիճան, մայիսի 17-ին՝ +25, մայիսի 18-ին՝ +26, մայիսի 19-ին՝ +27, մայիսի 20-ին՝ +28 աստիճան: