Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Քաղաքաշինության նախարարությունը Գյումրու քաղաքաշինական զարգացման հարցով կառույցներ կձևավորի

ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիան հրավիրել էր ընդլայնված նիստ, որի օրակարգում Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր: Նիստին հրավիրված էին մասնակցելու Ազգային ժողովի Շիրակի մարզը ներկայացնող պատգամավորները, Գյումրիի քաղաքապետը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչը, ճարտարապետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստը բացելով, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար, նշելով, որ ներկա քննարկումը փորձ է՝ քաղաքաշինության նախարարության կոլեգիան վերածելու ռազմավարական լուրջ խնդիրներ քննարկող հարթակի: «Այսօրվա քննարկումը վերաբերում է Գյումրիին և նպատակ ունի ի վերջո աղ ետի գոտու էջը փակելով (2015 թվականին երկրաշարժից տուժածների բնակապահովման խնդիրը Գյումրիում կլուծվի, իսկ 2016 թվականին Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում կիրականացվեն համանման ծրագրեր) Գյումրիի զարգացման ծրագրերի մասին մտածելու: Այս առումով նախատեսում ենք կազմակերպել նաև արտագնա նիստեր Գյումրիում: Գյումրին ամբողջական քաղաքաշինական օրգանիզմ է և բացառիկ արժեք ունի մեզ համար՝ ոչ միայն իր ճարտարապետական առանձին շենքերով, այլ` որպես քաղաքային միավոր: Առայսօր այն քննարկվել է տարածքային համաչափ զարգացման համատեքստում, կարծում եմ, ժամանակ ն է, որ Գյումրին քննարկվի երկկենտրոն զարգացման շրջանակում: Էջմիածինը որպես հոգևոր մայրաքաղաքի օրինակ արդեն ունենք, բնականաբար, կարելի է և ճիշտ կլինի Գյումրին էլ դիտարկել որպես որոշակի մայրաքաղաքային ֆունկցիաներ ունեցող քաղաք: Գյումրիին մոտ կանգնած և ներդրում ունեցող մեր մասնագետներին՝ վաստակավոր ճարտարապետներ Մուշեղյանին և Քալաշյանին հրավիրելով՝ առաջարկել եմ, որ համատեղ մտածենք՝ ինչ հնարավոր և իրատեսական ծրագրեր կարող ենք իրականացնել»,- նշել է նա:

Հիմնական զեկուցողներից ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Գյումրիի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը համառոտ ներկայացրել է Գյումրիի զարգացման իր առաջարկը՝ կենտրոնանալով գերծանրաբեռնված Երևանը որոշակիորեն բեռնաթափելու և այդպիսով նաև տարածքային համաչափ զարգացմանն ուղղված քայլեր կատարելու վրա:

Մասնավորաբար, նա այդ հարցի լուծումը տեսնում է մայրաքաղաքը բեռնաթափելու քաղաքականության արդյունքում՝ Երևանից Գյումրի 1-2 բուհական հաստատությունների տեղափոխմամբ (ի դեպ, նման հարց դեռ խորհրդային տարիներին է դրվել, երբ Աբովյան քաղաքը դիտարկվում էր դարձնել ուսանողական քաղաքի նախատիպ), ինչը կնպաստի Գյումրու երիտասարդացմանն ու աշխուժացմանը, ինչպես նաև՝ Երևանի հանգույն Գյումրիում ևս ներդրումային ակտիվ դաշտ ձևավորելով:

Շարունակելով գործընկերոջ գաղափարը և լրացնելով այն, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Գյումրու նախկին ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր զեկույցում ներկայացրել է Գյումրու զարգացման ծրագրային առաջարկներից մեկը՝ որպես օրինակ դիտարկելով նախկին տեխնոպարկի նախագիծը, որով ըստ նրա, կարելի է Գյումրիի համար ապահովել լուրջ զարգացում՝ այնտեղ տեղափոխելով մայրաքաղաքային որոշ կրթօջախներ:

Հաջորդ ելույթ ունեցողները՝ Աժ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանը, ինչպես նաև՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետարանի ներկայացուցիչ Ալբերտ Մարգարյանը, ողջունելով քաղաքաշինության նախարարության նախաձեռնությունը, ևս Գյումրիի զարգացման վերաբերյալ շահագրգիռ առաջարկություններ են արել՝ շեշտելով վերջինիս կերպարը բնութագրող մշակութային, սպորտային ուղղությունները:

Քննարկումը արդյունավետ էր՝ հագեցած տեսակետների և առաջարկությունների բազմազանությամբ, ինչն իր ամփոփիչ խոսքում է արձանագրել նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը. «Երբ նախաձեռնում էինք այս հանդիպումը, վստահ էինք, որ տարբեր տեսակետներ կլինեն, ընդհուպ՝ կրքերի բախում: Նախաձեռնելով այս հարթակը, միաժամանակ իբրև կառավարության օղակ, նշում ենք՝ ոչ միայն անտարբեր չենք Գյումրու հանդեպ, ոչ միայն առօրյա խնդիրներով ենք մտահոգ, այլ այսուհետ փորձում ենք նման հարթակներով լուծել մի շարք իրատեսական ծրագրեր, ընդ որու մ, դասակարգելով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»:

Քաղաքաշինության նախարարը Գուրգեն Մուշեղյանի առաջարկները իրատեսական լուծումներից մեկն է համարում, միաժամանակ, Սաշուր Քալաշյանի կողմից ներկայացված՝ Գյումրիում նախկին տեխնոպարկի համար նախատեսվող հատվածը դիտարկելով որպես այդ առաջարկության իրագործման տարածք:

Քննարկման ավարտին մասնակիցները, շնորհակալություն հայտնելով քաղաքաշինության նախարարին Գյումրու վերաբերյալ արդյունավետ քննարկում նախաձեռնելու համար, հավանությամբ ընդունել են նաև Գյումրիի գծով աշխատանքային խումբ և միջգերատեսչական հանձնաժողով ձևավորելու՝ նախարար Նարեկ Սարգսյանի առաջարկը, ուր կներառվի ոլորտային և մասնագիտական ներկայացուցչական կազմ, շահագրգիռ քննարկումներ կազմակերպելով նաև Գյումրիում:

 

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?