Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սեյրան Օհանյանը կարևորել է պաշտպանական համակարգի գործընթացների արդյունավետության բարձրացումը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 15-ին անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին նաև ԼՂՀ պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Վերջին շրջանում մեծածավալ աշխատանքներ են տարվում պաշտպանական գոտիներում և տեղամասերում ամրաշինական կառույցների կատարելագործման, խրամատների, խրամաբջիջների կահավորման, առաջնագծում նոր կացարանների ու գետնատնակների, ծածկված խրամաճեղքերի, արգելափակոցների ու դաշտային ճաշարանների կառուցման ուղղությամբ: Այս ամենի արդյունքում ամրապնդվել են մարտական հենակետերը, բարելավվել են առաջնագծում ծառայող զինվորների կենցաղային պայմանները: Մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպումն ու մարտական խնդիրների ճշգրիտ կատարումը, այդ համատեքստում տեխնիկական նոր հնարավորությունների ներդրումը զինված ուժերի կարևորագույն խնդիրներից են:

Առաջնագծում իրականացվող ծառայության, ինժեներական արգելափակոցների ու ամրաշինական կառույցների ներկայիս վիճակի, դրանց կատարելագործման ուղիների քննարկմանն էլ նվիրված էր մայիսի 15-ին կայացած կոլեգիայի նիստը:
Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ անդրադարձել է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին և կարևորել է պաշտպանական համակարգում իրականացվող գործընթացների արդյունավետության առավել բարձրացման անհրաժեշտությունը: «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ և դա առաջին հերթին արտահայտվում է հակառակորդի որդեգրած ռազմական հռետորաբանության, կողմերի միջև վստահության մթնոլորտի բացառման, սպառազինությունների մրցավազքի գործելաոճով, իսկ այդ ամենն անշուշտ խաթարում է բանակցային գործընթացը: Ուստի, այս իրավիճակում զինված ուժերի ղեկավարությունը պարտավոր է զօրուգիշեր մտածել ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու, բանակի մարտունակության աստիճանն առավել բարձրացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման առանձնահատկությունների, հակառակորդի սադրիչ գործողությունների, դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի կանխարգելման, մարտական հերթապահության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների, ազդանշանային համակարգերի ներդրման հարցերի վերաբերյալ զեկուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Զորքերի կենսունակության աստիճանի, հակառակորդի առաջխաղացումը խոչընդոտող ինժեներական սարքավորումների, ամրաշինական կառույցների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, մարտական դիրքերի լրակահավորման, սահմամամերձ ճանապարհներն առավել անվտանգ դարձնելու խնդիրներին, արձանագրված ձեռքբերումներին ու բացթողումներին անդրադարձել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել նաև բանակային զորամիավորումների հրամանատարներն ու պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում հնչած զեկույցներն ու ելույթներն ուղեկցվում էին մարտական հերթապահության ու ինժեներական աշխատանքների կազմակերպման հարցերի շուրջ ծավալված քննարկումներով ու պարզաբանումներով, ինչը բանակաշինության ոլորտում առկա ընթացիկ վիճակը և դրա բարելավման հեռանկարն առավել պարզորոշ պատկերացնելու հնարավորություն էր տալիս:

Ամփոփելով կոլեգիայի նիստը և ի մի բերելով հնչած զեկույցներում ու ելույթներում տեղ գտած փաստերն ու առաջարկները` Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է արձանագրված թերացումների և դրանց շտկման անհրաժեշտության վրա, տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?