ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Պարսից ծոցում իր դաշնակիցներին
ОбществоՄիացյալ Նահանգները պատրաստ է պաշտպանել իր արաբ դաշնակիցներին արտաքին ագրեսիայից: Այդ մասին ասված է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Քեմփ-Դևիդում ամերիկացի նախագահ Բարաք Օբամայի հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ, գրում է Газета.Ru-ն:
«Նախագահ Օբաման հաստատել է, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գործընկերների հետ խորապես շահագրգռված է տարածաշրջանի խաղաղության և բարգավաճման և նրա տարածքային ամբողջականության հարցում: Միացյալ Նահանգները կօգտագործի իշխանության բոլոր հնարավոր գործիքները երկրի շահերը պաշտպանելու, ինչպես նաև դաշնակիցների և գործընկերների դեմ արտաքին ագրեսիային հակադրվելու համար, ինչպես դա տեղի է ունեցել Պարսից ծոցում պատերազմի ժամանակ»,- հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արաբական երկրների ղեկավարների հետ կհանդիպի կրկին հաջորդ տարի: