Վթար խաչմերուկում. «Տոյոտա»-ի վարորդը եւ ուղեւորը վնասվածքներ են ստացել
ОбществоՄայիսի 14-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Աբովյանի Հատիսի փողոցում գործող սուպերմարկետի դիմացի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց: Գիշերը, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղոդում է ստացվել, որ նույն վթարի հետեւանքով ստացված վնասվածքներով բուժօգնության է դիմել նաեւ «Տոյոտա»-ի 24-ամյա ուղեւորը:
Կատարվում է քննություն: