Բաքվի դատարանը մերժել է Իսմայիլովային տնային կալանքի տակ պահելու դիմումը
ОбществоԲաքվի Նասիմիի շրջանի դատարանը մերժել է ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը տնային կալանքով փոխարինելու դիմումը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Լրագրողի փաստաբան Ֆարիզ Նամազլըն հայտնել է, որ իրենց չեն համակարպվի այս վճռի հետ և դատարանի որոշումը չեղարկելու համար կդիմեն վերաքննիչ մարմնին:
Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին` լրագրող Թուրալ Մուստաֆաևին իբր ինքնասպանության դրդելու մեղադրանքով: Սակայն, փետրվարի 13-ին դատախազությունը նրա դեմ նոր մեղադրանք է առաջ քաշել` կապված մեծ չափի հափշտակման, անօրինական ձեռներեցության, պաշտոնական դիրքի չարաշահման հետ:
Տարբեր միջազգային կազմակերպություններ Իսմայիլովային համարում են քաղբանտարկյալ, իսկ նրա դեմ սեփական երկրում կիրառվող հետապնդումներն ու պատժամիջոցները դիտարկում որպես նրա մասնագիտական գործունեության հետևանք, մամուլի և խոսքի ազատության կոպիտ ոտնահարում: