Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. բախվել են Opel-ը, Isuzu-ն ու Nissan-ը. Opel-ը վերածվել է մոխրակույտի (լուսանկարներ)
ОбществоShamshyan.com-ը գրում է․
Երեկ՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աճառյան –Ռուբինյանց փողոցների հատվածում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, բախվել են Տիգրան Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի 34 PD 690 համարանիշի, Հայկ Ավագյանի վարած Isuzu մակնիշի 81 ՍՕ111 համարանիշի և Տաթև Քոչյանի վարած Nissan մակնիշի 97 QT 007 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել Opel մակնիշի ավտոմեքենայում, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել թիվ 11 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև շտապօգնության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ինչպես նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խումբը:



Շարունակությւոնը՝ այստեղ: