Կասկածները հաստատվեցին. 2 թմրահաբ հայտնաբերվեց
ОбществоՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ծառայողները Երեւանի Ուլնեցու եւ Փափազյան փողոցների խաչմերուկի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 1974 թ. ծնված Հակոբ Հ.-ին եւ 1973 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ Արմեն Ա.-ի մոտից հայտնաբերվել է «B-8» գրառմամբ 2 դեղահաբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: