Գլենդեյլում հարբած հայ վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա
ОбществоԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքում կալանավորվել է 50 տարեկան հայ տղամար, որը հարբած վիճակում վրթաերթի էր ենթարկել 18-ամյա մի աղջկա գրում է Glendale News-Press-ը։
Ահազանգ ստանալով՝ ոստիկանները ժամանել էին դեպքի վայր, որտեղ աղջիկը վրաերթի էր ենթարկվել հետիոտնի համար նախատեսված վայրում փողոցն անցնելու ժամանակ։ Ոստիկանները զգացել են վարորդի վրայից եկող ալկոհոլի հոտը եւ ստուգել նրա զգոնության աստիճանը։
Մանուկ Հովսեփյան անունով տղամարդը հերքել է ղեկին լինելու փաստը՝ ասելով, թե վթարի պահին ղեկին իր աղջիկն է եղել։ Սակայն վկաները հաստատել են, որ մեքենան նա է վարել։
Հովսեփյանին կալանավորել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, որը օտար անձի մարմնական վնասվածքներ է հասցրել, ինչպես նաեւ սուտ վկայություն տալու համար։ 100 հազար դոլար գրավի դիմաց նրան ազատ են արձակել։ Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։