Վանաձորում հայտնաբերվել է կնոջ դիակ
ОбществоՎանաձորի Տարոն թաղամասի Մեքենաշինարարների փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դիակ: NEWS.am-ի տեղեկություններով՝ ահազանգը ստացվել է մայիսի 15-ին թաղամասի համատիրության կառավարչից: Հայտնաբերել են միայնակ բնակվող Հ. Պ.-ի դին: Վերջինս 70 տարեկան է, թոշակառու:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: