Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
ОбществоՀանրապետության տարածքում մայիսի 17-21-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Քամին հ րավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում մայիսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 17-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +25 աստիճան, մայիսի 18-ին` +26, մայիսի 19-ին` +27, մայիսի 20-ին` +28, մայիսի 21-ին` +25 աստիճան: