Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
ОбществоՀՀ տարածքում մայիսի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: