Հաղթանակին նվիրված ցուցահանդես Է բացվել Հայաստանի ռուսական ռազմակայանի թանգարանում
ОбществоԳյումրիի կայազորի «Մեծ ամրոց» զինվորական ավանի տարածքում տեղավորված ռուսական ռազմակայանի թանգարանում բացվել Է ցուցահանդես՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի 70-ամյակին: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմակայանի թանգարանը, որը բացվել Է 2014 թվականի վերջին, բացառիկ հավա քածու ունի: Խոսքը վերաբերում Է հրազենի ու սառը զենքի, հրետանու, զինամթերքի նմուշներին, դրոշների, հանդերձանքի եւ զինվորների ու սպաների կենցաղի առարկաների հավաքածուին:
Հաղթանակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են տեսանյութեր, լուսանկարներ, ռազմաճակատային նկարիչների նկարներ, փորագրություններ ու պլակատներ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակների զինվորական համազգեստը, որը պահվում Է թանգարանի ֆոնդերում, հյուրերին ներկայացրել են ռուսական զորամիավորման զինվորներն ու սերժանտները:
«Թանգարանի բացման պահին ցուցադրանքում ներկայացված Է եղել մոտավորապես 200 միավոր ցուցանմուշ: Ներկայում զորամասի անձնակազմի հետ աշխատանքի բաժնի մասնագետները ակտիվորեն աշխատում են նոր ցուցանմուշների եւ նվիրական հուշաիրերի հավաքման ուղղությամբ: Հայրենական մեծ պատերազմի վետերանների, զինվորական ծառայության վետերանների, Հայրենիքի զոհված պաշտպանների հարազատների հետ նամակագրության արդյունքում թանգարանին նվեր են հանձնվել ընտանեկան նվիրական հուշաիրեր, շքանշաններ, մեդալներ, պատվոգրեր, համազգեստի ու հանդերձանքի առարկաներ»,-պատմել Է զորամիավորման հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի հարցերով տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը:
Թանգարանների օրը Հայաստանի ռուսական ռազմակայանում նոր ժամանած զինծառայողների համար Էքսկուրսիաներ կկազմակերպվեն Գյումրիի զինվորական կայազորի թանգարաններ եւ ցուցահանդեսներ: