ԵՄ-Ադրբեջան հակասական շահեր. Էնեգիա vs մարդու իրավունքներ
АналитикаԵՄ-Ադրբեջան հակասական շահերի հարցում բանակցությունները հանգեցրել են նրան, որ հարաբերություններում որոշակի դադար է նկատվում: ԵՄ-ի`Ադրբեջանի էներգետիկ հարուստ պաշարներից կախվածությունը բերել է նրան, որ այն չի կարողանում հակազդել Ադրբեջանի իշխանությունների կողմից արհամարհվող ժողովրդավարական բարեփոխումները:
Ադրբեջանի տեսանկյունից ԵՄ-ի հետ համագործակցության սպեկտորը շատ նեղ է: Ադրբեջանը ներկայումս չի կարող կնքել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր շնորհիվ այն հանգամանքի, որ նա Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ չէ: Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի կնքման հարցում, քանի որ այն պահանջում է շուկայի ազատականացում, որն էլ իր հերթին խթանում է մասանավոր բիզնեսը` մարտահրավեր նետելով Ադրբեջանի տնտեսության մենաշնորհային բնույթին, այսինքն` Ադրբեջանի վերնախավին: Ադրբեջանի կառավարությունը նաև ավելի շատ ռիսկեր է տեսնում քաղաքական բարեփոխումներ իրականացնելու հարցում, որը ժողովրդավարեցման խթան կհանդիսանա, ինչպես նաև քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացում մեծ կլինի քաղաքացիական հասարակության ներգրավածությունը:
Բացի այդ Բաքվի կողմից հաճախակի ճամփորդական արգելքների կիրառումն ու ԵՄ-ի կողմից վիզայի ազատ ռեժիմի իրականացումը չի համապատասխանում կառավարության շահերին:
Բրյուսելի տեսանկյունից Ադրբեջանը էներգետիկ պաշարներով հարուստ մի պետություն է, սակայն մարդու իրավունքների վատթար իրավիճակը ԵՄ անդամ պետություններին բանավեճի տեղիք է տալիս: Չէ՞ որ հենց ԵՄ անդամ պետություններ են որոշում ինչպիսի հարաբերություններ ԵՄ-ն կունենա Ադրբեջանի հետ:
Իսկ անդամ պետություններն Ադրբեջանին ընկալում են սեփական ազգային շահերի պրիզմայով, օրինակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ադրբեջանը համարում է որպես օրինակելի երկրի նախատիպ, քանի որ ակնկալում է Ադրբեջանից գազ ստանալ Հարավային գազային միջանցք խողովակաշարի միջոցով: Նման պետությունների թվին կարելի է դասել նաև Իտալիան, Միացյալ Թագավարությունը:
Հազվադեպ կարելի է տեսնել Մեծ Բրիտանիայի Արտաքին գերտեսչության կայքում քննադատություն Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ, կամ որևէ անհանգստության նշույլ:
Էնեգիա vs մարդու իրավունքներ երկատման քաղաքականությունը բացատրում է, թե ինչու է Ադրբեջանը արտասովոր դեպք համարվում ԵՄ երկրների համար:
Ադրբեջանը, հատկապես, զգայուն է իր միջազգային վարկանիշի հարցում և մեծ գումարներ վատնելով լոբբիստկան ընկերությունների վրա, փորձում է իր վականիշը փրկել: ԵՄ պաշտոնյաները Ադրբեջանում կայանալիք եվրոպական օլիմպիական խաղերին ընդառաջ լուրջ հաղթաթուղթ ունեն իրենց ձեռքում. կարող են չգնալ Ադրբեջան և այդպիսով վերջիններիս պատժեն մարդու իրավունքների ոտնահարումների համար:
Հրաչուհի Հայրապետյան