Երուսաղեմում դեռահասը հայտնաբերել է հնագույն արտեֆակտ
ОбществоԵրուսաղեմի ծայրամասում ինքնուրույն հնագիտական պեղումների ընթացքում իսրայելցի դեռահասը հայտնաբերել է մ.թ. VI-VII դարերի գինու մամլիչ, հաղորդում է BBC-ն:
13-ամյա սիրողական հնագետին նկատել է կինը, որը զբոսանքի էր տարել իր շանը:
Նա ասել է, որ ընկերների հետ պեղումներով է զբաղվում, քանի որ իրեն հետաքրքրում են հնագույն իրերը:
Թեև Իսրայելում օրենքով արգելվում է ինքնուրույն զբաղվել պեղումներով, սակայն դեռահասին չեն պատժել, այլ հրավիրել են մասնակցելու պրոֆեսիոնալ հնագիտական նախագծի: