ԵԽԽՎ պատվիրակները ծանոթացել են Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկություններին
ОбществоԵրևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի շրջանակներում հայկական կողմը հնարավորություն ստացավ ներկայացնել երկրի իրավական համակարգի բնութագիրը: Ելույթներով հանդես եկան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, Փասատբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ԵԽ պատվիրակների համար կարևոր էր տարբեր կողմերից ծանոթանալ Հայաստանի իրավական համակարգին: «Եվրոպայի խորհրդի պատգամավորները հետաքրքրված էին ու իրենց հարցադրումներով փորձում էին ընկալել Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկությունները»,-ասաց նա:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե եվրոպացիների համար ընկալելի՞ է Հայաստանում դատական համակարգի անկախության մոդելը` Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Անկախության մոդելը որպես այդպիսին, երբ դու խոսում ես տարբեր իրավական սկզբունքների մասին ու Սահմանադրության մասին, իհարկե, հասկանալի է: Դրանք մեծամասամբ համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Անկախության մոդելի տեսանկյունից, եթե հարցի ենթատեքստին անդրադառնանք, խոսքը պետք է վերաբերի անկախության ապահովման երաշխիքներին ու դրանց իրական գործունեությանը: Այստեղ տարբեր գնահատականներ կա րող են լինել: Պատվիրակները հետաքրքրված էին ու հարցերն ուղղում էին նրան, որպեսզի իրենց համար ընկալելի դարձնեին արդյոք ինստիտուտցիոնալ առումով կան խնդիրներ դատական համակարգի անկախության հետ կապված, թե դրանք կապված են կենսագործունեության պրոբլեմների հետ»: