Հայաստանում ավելի քան 150 ռուս սպաներ են մասնակցում դրոններով վարժանքներին
ОбществоՀայաստանում մեկնարկել են վարժանքներ, որոնց մասնակցում են դասակային եւ վաշտային օղակի ավելի քան 150 ռուս սպաներ: Այդ մասին հաղորդել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Սպաները գործնականում կցուցադրեն իրենց ֆիզիկական եւ պրոֆեսիոնալ ունակությունները ցերեկը եւ գիշերն արտակարգ շոգ պայմաններում՝ ծովի մակերեւույթից 1,5-ից մինչեւ 2,5 հազար մետր բարձրության վրա հրազենի եւ մարտական մեքենաների սպառազինության կիրառման, ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի վարման մրցումների ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Տեսական մասի ընթացքում ռուս զինծառայողները պետք Է կատարելագործեն ստորադրյալների հետ արդի ավտոմատիկայի օգտագործմամբ մարտական պատրաստության պարապմունքների անցկացման մեթոդիկան:
«Անօդաչու թռչող ապարատների ստորաբաժանման հրամանատարները կհղկեն իրենց վարպետությունը «Նավոդչիկ-2» համալիրի արդի անօդաչու ավիացիոն տեխնիկայի օգտագործմամբ օդից ծառայակիցների մրցումների դիտարկման գործում: