Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ադրբեջանական շարունակական սադրանքները զուգորդվում են հայատյացության քարոզով. ԱԳ նախարար

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին, որին ներկա են եղել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, Եվրոպայի խորհրդի 36 անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ և այլ անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ելույթ ունենալով նստաշրջանին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Եվրոպայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երկրորդ զեկույցի համար, և նշել է, որ Հայաստանը կիսում է զեկույցում տրված գնահատականն առ այն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական հաստատությունների և իրավական պետության ամրապնդումը կարող են էլ ավելի նպաստել Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության արմատավորմանը։

«Մենք համոզված ենք, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունը չպետք է և չի կարող պայմանավորվել այն տարածքի կարգավիճակով, որտեղ ապրում են ժողովուրդները։ Խոսելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի լեզվով՝ որևէ անձ՝ անկախ իր բնակության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել։ Ուստի, խրախուսելի են գլխավոր քարտուղարի ջանքերը՝ շարունակելու բացահայտել Եվրոպայի խորհրդի չափանիշների կիրառումը կազմակերպության իրավասության ողջ տարածքում», - շեշտել է Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը, անդրադառնալով Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նշել է.

«Մայիսի 3-ին Արցախն անցկացրեց իր վեցերորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հավատարմության հերթական վկայությունն են։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակաբար նշել են Արցախի իշխանությունների կողմից ընտրությունների միջոցով իրենց բնակչության հանրային կյանքը ժողովրդավարական ճանապարհով կազմակերպելու անհրաժեշտությունը։ Վերջին ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարությունում համանախագահները վերահաստատեցին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը իր ապագան որոշելու գործում»։

Ցավոք, հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Համանախագահները հստակ մատնանշել են լարվածության պատասխանատու կողմին: Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանին՝ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ սահմանին ներխուժումների կապակցությամբ, ուղղակիորեն կոչ արել Բաքվին «հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները մտահոգություն են հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների հասցեին Բաքվից հնչող անհիմն քննադատությա ն առնչությամբ: Ադրբեջանական շարունակական սադրանքները զուգորդվում են ռազմատենչ հռետորաբանությամբ և հայատյացության քարոզով։ Ավելին, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, մտավորականները և լրագրողները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, հետապնդվում են, հայտնվում են ճաղերի հետևում։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, ահազանգել են հայերի հանդեպ ատելություն սերմանող այդ քաղաքականության մասին»:

Նախարար Նալբանդյանը, ԵԽ անդամ երկրների արտգործնախարարներին ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհուրդը, ընդգծել է.

«Ծայրահեղականության, բռնության և ահաբեկչության աճը, որին մենք ականատես ենք, այն մեծագույն սպառնալիքներից մեկն է, որին այսօր մենք բախվում ենք։

Ռասիզմը, այլատյացությունը և անհանդուրժողականությունը ոտնահարում են մարդու արժանապատվությունը, հասարակությունների ներսում թշնամու կերպար են ստեղծում՝ այդպիսով վտանգելով հասարակական ներդաշնակությունը։ Պատմության դառը փորձից մենք գիտենք, որ սա կարող է հանգեցնել ատելությունից դրդված հանցագործությունների, և նույնիսկ՝ մարդկության դեմ ոճրագործությունների։

Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ենք զգում՝ բարձրացնելու այս արհավիրքի մասին իրազեկվածությունը և անելու առավելագույնը՝ նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։ Հենց այս խորհրդով են աշխարհասփյուռ հայերը՝ միջազգային հանրության հետ համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հարգանքի տուրք մատուցում 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին և միասնաբար բացականչում՝ «այլևս երբեք»»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ այս ապրիլին Երևանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին իրենց մասնակցության և ներդրումի համար:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить