Իսպանիան լողափերի մաքրությամբ աշխարհի առաջատարն Է դարձել 2015 թվականին
ОбществоԻսպանիայի շուրջ 600 լողափեր 2015 թվականին «Երկնագույն դրոշ» են վաստակել, ինչի շնորհիվ երկիրն աշխարհում առաջին տեղն Է զբաղեցրել ջրի մաքրության եւ նավամատույցներում ու լողափերին բնապահպանության մակարդակով, հաղորդում Է prohotel.ru. պորտալը:
«Երկնագույն դրոշն» ամեն տարի ամառային տարեշրջանի սկսվելուց առաջ ավանդաբար շնորհվում Է աշխարհի ամենամաքուր լողափերին: Դրոշով պարգեւատրման գործընթացը վերահսկում Է FEE-ն (Էկոլոգիական կրթության հիմնադրամ), որը, 1987 թվականից սկսած, հետեւում Է աշխարհի տարբեր լողափերի ջրի որակին:
2015 թվականին «Երկնագույն դրոշ» են ստացել Իսպանիայի 577 լողափեր՝ ռեկորդային թիվ՝ ավելի շատ, քան որեւԷ այլ երկրում: Իսպանիան այս տարի նաեւ իր սեփական ռեկորդն Է գերազանցել՝ ամենամաքուր լողափերի թիվը իր երկրի ներսում անցյալ տարվա համեմատությամբ ավելացնելով չորս օբյեկտով:
Այսօրվա դրությամբ աշխարհի յուրաքանչյուր վեցերորդ լողափը, որը նշված Է «երկնագույն դրոշով», գտնվում Է Իսպանիայում: Դրանք առավել մեծ թիվ են կազմում Գալիսիայում (131 լողափ), երկրորդ տեղում Վալենսիան Է (120 լողափ), երրորդում՝ Կատալոնիան (89 լողաֆ եւ նավամատույց):
Ամենամաքուր լողափերով երկրների համաշխարհային վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցնում Է Թուրքիան: Այստեղ Էկոլոգիական պարգեւով նշված Է 436 լողափ: Երրորդ տեղում Հունաստանն Է, որը «երկնագույն դրոշով» 395 լողափ ունի: Փոքր-ինչ հետ Է մնում Ֆրանսիան, նա այդպիսի 379 լողափ ունի: Ընդամենը 2015 թվականին միջազգային Էկոլոգիական հավաստագրով նշվել Է աշխարհի 50 երկրների 4159 լողափ եւ նավամատույց, որոնք մասնակցել են «Երկնագույն դրոշներ-2015» ծրագրին:
«Երկնագույն դրոշը» լողափի Էկոլոգիայի բարձր մակարդակը խորհրդանշող հատուկ պարգեւ Է, որը շնորհվում Է այնպիսի չափանիշներին համապատասխան, ինչպիսիք են՝ ջրի որակը, լողափին մատուցվող ծառայությունների որակն ու անվտանգությունը, Էկոլոգիական տեղեկատվությունը եւ Էկոլոգիական մենեջմենթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: