Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արեւմտյան հանրությունը նախընտրում է միջազգային իրադարձությունների մասին տեղեկանալ նաև ռուսական լրատվամիջոցներից

ՙՍպուտնիկ. կարծիքներ՚ ու ICM Research բրիտանական հայտնի գործակալության անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի բնակչության մեծամասնությունը հետաքրքրություն է հայտնել միջազգային խոշոր իրադարձություններին տեղեկանալ նաև այլընտրանքային լրատվամիջոցներից: Նրանք, մասնավորապես, հետաքրքրություն են հայտնել ռուսական ԶԼՄ-ների վերաբերյալ:

ՙՀետաքրքի՞ր է արդյոք ձեզ՝ միջազգային կարևոր իրադարձությունների մասին տեղեկանալ այլընտրանքային ԶԼՄ- ներից՝ օրինակ ռուսական՚ հարցին, եվրոպացի ու ամերիկացի հարցվածների 60 տոկոսը պատասխանել է, որ կցանկանայիրն ԶԼՄ-ներում տեսնել տարբեր կարծիքներ՝ զանազան միջազգային իրադարձությունների վերաբերյալ:

Հարցումը կատարել է  ICM Research գործակալությունը՝ ՙՍպուտնիկ՚ լրատվական գործակալության համար, մարտի 20-ից ապրիլի 9-ը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ Հունաստանում: Հարցմանը մասնակցել է 5001 մարդ: Այլընտրանքային ԶԼՄ-ների նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն ունեն Հունաստանի բնակիչները՝ հարցվածների 81 տոկոսը հետաքրքրված է նման հնարավորությամբ: Մեծ է հետաքրքրությունը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, որտեղ բնակչության, համապատասխանաբար, 57 և 55 տոկոսը ցանկանում է միջազգային իրադարձությունների մասին տեղեկանալ նաև ռուսական մամուլից: Ֆրանսիայում հարցվածների 49 տոկոսն է հետաքրքրված այլընտանքային լրատվամիջոցներով:

2014-ի հուլիսին մեկնարկած ՙՍպուտնիկ. կարծիքներ՚ ծրագրի շրջանակում մշտապես անցկացվում են սոցհարցումներ՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրներում սոցիալական ու քաղաքական արդի հարցերի վերաբերյալ:

Հարցման արդյունքներից ելնելով՝ հնարավո՞ր է ենթադրել, որ ամերիկյան ու եվրոպական հասարակություններում այս մոտեցումը բերել է կարծիքի փոփոխման: ՙSputnik-Արմենիա՚ ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով հարցման արդյունքները, քաղաքագետ Նարեկ Գալստյանը նշում է՝ նախ ի՞նչ տիպի այլընտրանքային լրատվամիջոցներ են նախընտրում այդ երկրների բնակիչները:

ՙՏեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, հիմա այդպիսի լրատվամիջոցների սպեկտորը բավական մեծ է: Միջազգային թատերաբեմում միշտ էլ լինում են հետաքրքիր զարգացումներ, ճգնաժամեր, որոնց վերաբերյալ պետական կամ ստանդարտ լրատվամիջոցները միշտ չէ, որ կարծիքների բազամազան սպեկտոր են ներկայացնում: Հետևաբար՝ միջազգային իրադարձություններով հետաքրքրված մարդիկ, փնտրում են այլընտրանքային ուղիներ: Ուստի, չեմ կարծում, որ այստեղ տարօրինակ կամ զարմանալի տվյալներ են: Եթե մարդը հետաքրքրվում է միջազգային իրադարձություններով, բնականաբար, չի բավարարվի միայն ստանդարտ լրատվամիջոցներով, այլ կփորձի գտնել նաև այլ տեսակետ ներկայացնող լրատվություն՚,-մեկնաբանել է նա:

Քաղաքագետի պարզաբանմամբ՝ որքան շատ է խոսում ինչ-որ երևույթի մասին, անկախ նրանից, թե ինչպես են դա բնութագրում լրատվամիջոցները, այնքան աճում է դրա նկատմամբ հետաքրքրությունը, սրան էլ զուգահետ մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են այլընտրանքային տեղեկություններ ստանալ: ՙՀարցումների արդյունքների տարբերությունը՝ տվյալ երկրի մեդիադաշտի առանձնահատկության խնդիրն է, մյուս կողմից էլ՝ սա կարող է նաև քաղաքական մշակույթի հետ կապ ունենալ: Պետք է խորքային ուսումնասիրություն անցկացվի, որ հասկանանք, թե ինչո՞ւ, օրինակ, ֆրանսիացիների մոտ մի ձեւով է դրսևորվում, բրիտանացիների մոտ՝ մեկ այլ՚,- նշել է նա:

Գալստյանն այս համատեքստում օրինակ է բերում նաեւ հայերին եւ ընդգծում, որ ՙմենք բավական ակտիվորեն ենք հետաքրքրվում նաև խոշոր միջազգային իրադարձություններով, ինչը որոշ չափով նաև ազգային առանձնահատկություն է՚: ՙԽնդիրն այն է, թե որքանով են մարդիկ կարևորում այլընտրանքային ինֆորմացիան, այսինքն, հարցը միայն հետաքրքրվածության մասին չէ, այլ թե որքանով են նախընտրում այլընտրանքային ինֆորմացիա ստանալը: Եթե ազգային լրատվամիջոցները բավարարում են, ապա, գուցե, մարդիկ հակված չլինեն այլընտրանքային աղբյուրներ գտնելուն: Բոլոր դեպքերում, ազգային առանձնահատկությունները միշտ մեծ դեր են խաղում տեղեկատվության նկատմամբ հետաքրքվածության մեջ՚,-ասել է Գալստյանը:

Հնարավո՞ր է՝ քաղաքական և տնտեսական ուղղվածության որոշակի փոփոխության արդյունքում, հանրությունը հետաքրքրվի այլընտրանքային, մասնավորապես՝ ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությամբ: Այս դիտարկմանն ի պատասխան քաղաքագետն ընդգծում է՝ տեղեկատվական կոնկրետ ժամանակաշրջանում լրատվամիջոցները կենտրոնանում են կոնկրետ միջազգային իրադարձության վրա: ՙԼրատվական այս ժամանակաշրջանում հիմնական առարկան Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունն է, և դրա հետ կապակցված այլ երևույթներ՚,-նկատել է նա:

Հունաստանում, օրինակ, այն հեռուստաընկերությունները, որոնք ցուցադրել էին մոսկովյան հաղթանակի շքերթը, գրանցել էին մեծ դիտողականություն: Այս իրողությանը քաղաքագետն արձագանքում է՝ Հունաստանում ավանդաբար շատ մեծ հեղինակություն ունի Ռուսաստանը, ուստի՝ բոլորովին զարմանալի չէ, որ հենց Հունաստանում հետաքրքրված են եղել այդ իրադարձություններով: ՙԱրևմտյան լրատվամիջոցները խորապես չեն ներկայացնում այդ իրադարձությունը և ոչ էլ թույլատրում են այլընտրանքային տեսակետներն ու մոտեցումները ճշտել, մեկնաբանել: Հետեւաբար՝ Հունաստանի արդյունքները սպասելի էին: Նույն պատկերը կլինի նաև Կիպրոսում՚,-եզրափակել է Նարեկ Գալստյանը:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить