Մշակույթի նախարարությունը քննարկում է Չեխիայում հայ գրավոր ժառանգության ցուցահանդեսի կազմակերպումը
ОбществоՉեխիայի Ստրահովի վանքի գրադարանում հնարավոր է հայ գրավոր ժառանգությանը նվիրված ցուցահանդես կազմակերպվի: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հարցը քննարկելու նպատակով՝ մայիսի սկզբին, ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում էին Ստրահովի վանական համալիրի գրադարանի տնօրեն Գեյզա Շիդլովսկին և մեդիա փորձագետ Յան Ստոլարը: Հյուր երն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարան» և Հայաստանի պատմության թանգարան: Շրջայցից հետո պատվիրակությանն ընդունել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստրահովի վանքում ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ ցուցադրության հայեցակարգին առնչվող:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ 2014 թվականի նոյեմբերին Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում այցելել էր նաև Ստրահովի վանական համալիր, հանդիպել վանքի գրադարանի տնօրեն Գեյզա Շիդլովսկուն՝ քննարկել 2015թ. Ստրահովի վանքի գրադարանում հայ գրավոր ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունը: