Մշակույթի նախարարը պարգևատրել է Հրաչյա Պողոսյանին
ОбществоՀայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշաքարեր, խաչքարեր տեղադրելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում եկեղեցի կառուցելու կապակցությամբ` Հրաչյա Պողոսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Ինչպես տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարգևը նրան հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: