Շիրակի դպրոցների ավարտական դասարանների համար մայիսի 22-ին և 23-ին կանցկացվի «Վերջին դաս»
ОбществоՇիրակի մարզի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար մայիսի 22-ին և 23-ին կանցկացվի «Վերջին դաս»: Միջոցառումը կանցկացվի՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի որոշումը:
Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանը, ինչպես անցյալ տարի, այս տարի ևս ավարտական «Վերջին զանգ»-ին կփոխարինի «Վերջին դաս»-ը: Արդեն մարզի բոլոր դպրոցները համապատասխան շրջաբերականով տեղեկացվել են դրա մասին եւ ստացել համապատասխան հանձնարարական՝ կազմակերպել «Վերջին դաս» խորագրով միջոցառո ւմ: «Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի կողմից նույնպես արդեն հրավիրվել է մարզի բոլոր դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որի ժամանակ եղել է խիստ հանձնարարական՝ բացառել ամեն տեսակ դրամահավաքությունը, միջոցառումներն անցկացնել բացառապես դպրոցի ներսում, ինչն է կբացառի անիմաստ ծ ախսերը: Միջոցառումները կանցկացվեն տվյալ դպրոցի նիստերի դահլիճում կամ դասասենյակում, իսկ եթե դպրոցը չունի նիստերի դահլիճ, կամ համապատասխան դասարան՝ միջոցառումը կարող է անցկացնել հարեւան դպրոցի նիստերի դահլիճում: Ի դեպ, նույն շրջաբերականով, եղել է նաեւ հանձնարարական բացառել որեւէ ճոխություն կամ շռայլություն եւ այդ նպատակի համար իրականացվող որեւէ դրամահավաքություն»,- նշեց բաժնի պետը:
Խոսելով համաքաղաքային «Վերջին զանգ» միջոցառման մասին՝ պատասխանատուն հայտնեց, որ այս պահի դրությամբ նմանատիպ ծրագիր դեռ չկա:
Ավելացնենք, որ Շիրակի մարզն այս տարի ունի դպրոցների 2282 շրջանավարտ, նրանցից 1012-ը՝ Գյումրիում: Այս տարի մարզում ավագ դպրոցն ավարտում է 1110 աշակերտ: Ի դեպ, 2282 շրջանավարտից մարզում միասնական քննություններին մասնակցելու հայտ ներկայացրել են միայն 1013-ը: