Բակո Սահակյանը Փարիզում ծակեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի «Երեւան» պուրակ եւ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհ աննիսյանի ու թեմական խորհրդի անդամների հետ:
Հանդիպմանն արծարծվել են Արցախ-Սփյուռք կապերին, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է եկեղեցու դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ ամուր կապերի ամրապնդման գործում: