Երեք վրաերթ մեկ օրում
ОбществоՄայիսի 18-ին, ժամը 18.45-ին, «Աստա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դրոյի փողոցի թիվ 23 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 18-ին, ժամը 16.45-ին, Երեւան-Մեղրի ճանապարհի 186 կմ-ին` Սառնակունք գյուղում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Մայիսի 18-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Իջեւանի Վալանս փողոցի վերջնամասում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու եւ շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Երեք դեպքով էլ կատարվում է քննություն: