Քրեակատարողական հիմնարկներում հանցագործությունների դեպքերով 25 քրեական գործ է հարուցվել
ОбществоՎերջին երկու տարում մոտավորապես 25 քրեական գործ է հարուցվել քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների հետ կապված:
Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ գխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին: «Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ այդ քրեական գործերը հարուցվել են հենց քրեակատարողական հիմնարկների վարչակազմի օգնությամբ: Այսինքն, այս առումով մենք արդյունավետություն ունենք»,- ասաց Կոստանյանը:
Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազն այն կարծիքին է, որ սա դեռևս բավարար չէ և քրեակատարողական հիմնարկներում հանցագործությունների դեպքերը կանխելու առումով դեռ անելիքներ շատ կան: «Իհարկե, մենք բավարար արդյունավետություն այս հարցում չենք կարողացել ապահովել: Քրեակտարողական հիմնարկներում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք պահանջում են ֆինանսական լուրջ միջոցների ներդրում»,- ասաց Կոստանյանը:
Նա հիշեցրեց, որ վերջերս շահագործման է հանձնվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը՝ նշելով, որ հիմա քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածությունն այնպես կբաշխվի, որպեսզի հիմնակներում անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքեր՝ պայմանավորված քառակուսի մետր-մարդ հաշվարկով: «Այս խնդիրները աստիճանաբար շտկվում են: Իհարկե, ես չեմ ասում, որ մենք խնդիրներ չունենք: Կան խնդիրներ, սակայն դրանք աստիճանաբար լուծում են ստանում»,- ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը