ՄԻՊ-ը չի կարող տեսակետ հայտնել զոհված զինծառայողների գործերի ոչ արդյունավետ քննության մասին
ОбществоԱյսօր ՀՀ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի՝ դատախազությանը վերաբերող զեկույցին, որտեղ նշվում է, որ մի քանի տարի է՝ ոչ հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված զինծառայողների գործերը բացահայտելու ուղղությամբ բավարար միջոցներ չեն ձեռնարկվում: Նա նաեւ նշեց, որ հանգամանքները մանրակրկիտ չեն ուսումնասիրվում և անհիմն ձգձգվում են:
Հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազը նշեց, որ ՄԻՊ-ը չի կարող տեսակետ հայտնել զոհված զինծառայողների գործերի ոչ արդյունավետ քննության մասին: Նա մանրամասնեց, որ դրանք այն գործերն են, որոնք դեռևս քննության փուլում են, իսկ այդ գործերի հետ որևէ մեկը՝ մանավանդ ՄԻ պաշտպանը, չի կարող գործ ունենալ:
Խոսելով ՄԻՊ-ի իրավունքների եւ պարտականությունների մասին՝ Գլխավոր դատախազը խորհուրդ տվեց ՄԻՊ-ի զեկույցը չդիտարկել որպես բացարձակ ճշմարտություն:
Սոսե Չանդոյան