ԻՊ-ն Մոսուլում եկեղեցի է ավերել
Общество
«Իսլամական պետության» ահաբեկիչները մայիսի 21-ին Իրաքի Մոսուլ քաղաքում ուղղափառ եկեղեցի են ավերել: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, եկեղեցին նախապես թալանվել է, իսկ հետո ավերվել: Մի քանի ժամվա ընթացքում ահաբեկիչները գործիքներով քանդել են եկեղեցու պատերը և մի քանի լուսանկա րներ տարածել համացանցում: «Ատ Տահիրա» եկեղեցին գտնվում է Մոսի աշ Շիֆաա թաղամասում:
Ավելի վաղ «Իսլամական պետությունը» ոչնչացրել էր ասորական Նեմրութ քաղաքի ավերակները: Համաձայն տեղեկությունների՝ ԻՊ-ի ահաբեկիչները մարտի 5-ի երեկոյան հարձակվել են Նեմրութ պատմական քաղաքի վրա և սկսել ավերածությունները: Նրանք օգտագործել են հատուկ տեխնիկա:
ԻՊ-ն նաև ավերել էր Մոսուլի պատմական թանգարանը՝ տարբեր գործիքներով ջարդել-փշրելով հսկայական արձանները: ԻՊ-ի ահաբեկիչները պայթեցրել էին Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով շուրջ 10 հազար հատոր գիրք, որոնց թվում եղել էին եզակի նմուշներ;