ԵԱՀԿ նախագահը Մինսկի խմբի համանախագահներին է փոխանցել Սերբիայի աջակցությունը
ОбществоԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաշիչը Բելգրադում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեր Անդրյուի (Ֆրանսիա) հետ: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը:
Իվիցա Դաշիչը ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներին է փոխանցել Սերբիայի աջակցությունը և շնորհակալություն հայտնել նրանց իրենց կատարած աշխատանքի համար: