Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կլուծվի միմյանց խնդիրները հարգելու ճանապարհով
ОбществоՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռիգայում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում ընդգծել է, որ Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումն առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: «Արդեն տևական ժամանակ է, որ գործընկեր երկրներից մեկում` Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները լուրջ ճգնաժամ են առաջացրել: Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը»,- ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ առաջնորդը ցավով է նշել, որ նման նշաններ է տեսնում նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ չեն կարողացել հասնել կոնսենսուսի: ՀՀ նախագահը կարծքի է հայտնել, որ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում: