Գլխավոր դատախազը կոչ է անում զերծ մնալ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի վերաբերյալ վաղաժամ եզրահանգումներից
ОбществоՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կոչ է անում զերծ մնալ ցանկացած հանցագործության առթիվ քրեական գործի վերաբերյալ վաղաժամ եզրակացություններից և քննարկումներից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևւորգ Կոստանյանը, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի վերաբերյալ հարցին, կոչ արեց զերծ մնալ վաղաժամ եզրահանգումներից, քանի որ դրանք ոչ մի կերպ չեն կարող օգնել նախաքննությանը: Դա անպայմանորեն հանգեցնում է դատավարության ցանկացած մասնակցի իրավունքների խախտմանը»,- նշեց Կոստանյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի հասարակությունն այլևս չի վստահում արդարադատությանը և փորձում է սեփական նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկել, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ շատ հաճախ լինում են գործընթացներ, երբ դրանց արդյունքը ոչ մեկին հայտնի չի կարող լինել. քննությունը դեռևս ավարտված չէ, սակայն արդեն հետևություններ են արվում: «Եթե նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, չի ավարտվել, որոշում չի ընդունվել, ինչպե՞ս կարելի է նման հետևեւթյուններ անել»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը: