Վահե Էնֆիաջյանը բարձրացրեց Արտակ Խաչատրյանի հարցը
ОбществоԱրդեն երկու օր է, ինչ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ազգային Ժողովում հանդես է գալիս զեկույցով և պատասխանում պատգամավորների հարցադրումներին:
Նկատենք, որ պատգամավորները Գ. Կոստանյանին հիմնականում ուղղում էին վերջին շրջանում իրավական ոլորտում ամենասկանդալային և սենսացիոն իրադարձությունների հետ կապված հարցեր:
Բարգավաճ Հայաստան խմբակցութան քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ում հարցը բաղկացած էր 3 մասից, նախ խոսեց <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության անդամ, նախկինում տվյալ խմբակցության պատգամավոր 73-ամյա Գոհար Ենոքյանի կալանքի, ապա ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հայտնի ծեծի գործի առընչությամբ:
Պատգամավորի կողմից հնչեցված երրորդ հարցը, թերևս ամենահետաքրքիրն էր, խոսքը վերաբերվում է 2014-ի նոյեմբերի 19-ին մամուլում հրապարակված նյութերին, որոնց համաձայն՝ անհայտ անձինք կոտրելով Վահե Էնֆիաջյանի մեքենայի ապակին, գողացել էին վերջինիս համար կարևոր կուսակցական և պատգամավորական փաստաթղթեր:
Պարզվում է, մինչ օրս գործը բացահայտված չէ, հետևաբար՝ փաստաթղթերն էլ չեն վերադարձվել սեփականատիրոջը:
Վ. Էնֆիաջյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ անցած 6 ամիսների ընթացքում ոստիկանությունից կամ այլ համապատասխան գերատեսչությունից, որտեղ կարող է գտնվել գործի վարույթը, իրեն չեն զանգահարել և չեն տեղեկացրել գործի ընթացքի մասին:
Սոսե Չանդոյան