Հայաստանի քաղաքացին փորձել Է Վրաստան անցկացնել մինչեւ 50 կիլոգրամ արծաթ
Общество«Սարփի» մաքսային անցակետի (վրաց-թուրքական սահման) աշխատակիցները ձերբակալել են Հասաստանի քաղաքացի Լ. Խ.-ին, որի ավտոմոբիլում եւ անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել են ավելի քան 4 կիլոգրամ ոսկե իրեր եւ մինչեւ 50 կիլոգրամ արծաթե հատիկներ: Այդ մասին մայիսի 21-ին հաղորդել Է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Հայաստանի քաղաքացին փորձել Է չհայտարարագրված ապրանքը Վրաստանի սահմանով անցկացնել թաքստոցում, որը գտնվել Է ավտոմեքնայի առջեւի աջ եւ ձախ թեւերին, ինչպես նաեւ բաճկոնի գրպանում:
Ապրանքի ընդհանուր արժեքը կազմել Է 274 հազար 394 լարի (շուրջ 122 հազար դոլար): Գործի նյութերը հանձնվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը: