Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀԲ ներկայացուցիչների հանդիպումները «ՀՀ աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շրջանակում

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի հաշմանդամություն ունեցող շահառուներից 80 լավագույնները անցնելով ծրագրով նախատեսված բոլոր փուլերն ու ընթացակարգերը փոքր բիզնես սկսելու նպատակով կստանան աջակցություն: Այս մասին  տեղեկացրեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանը:

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից, Ճապոնիայի Սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին: Ծրագրի նպատակն է Երևանում և Հայաստանի հինգ ՝ Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, 4000 անապահով և աղքատ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց ընձեռել ինքնաբավ կենսապայմանների և զբաղվածության հնարավորություններ, ինչպես նաև նր անց մատուցել կենսականորեն անհրաժեշտ սոցիալ-առողջապահական ծառայություններ:

«Ծրագիրը հիմնականում ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի լուծմանը, թեև մեր մշտական փորձառությունը վերաբերում է սոցիալ-առողջապահական և սննդի ծառայությունների մատուցման աշխատանքներին: Մեր կազմակերպությունը առաջին անգամ է կազմակերպում մասնագիտական ուսուցում հաշմանդամություն ունեցող անձանց համար խոսք գնում է հատկապես ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչի մասին», - նշեց Սոֆի Ներսիսյանը:

Ծրագրի համակարգողը մանրամասնեց, որ առաջին բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել ծրագրի 800 շահառուների համար մրցունակ մասնագիտությունների ուսուցում՝ ինչպես մասնագիտական ուսումնական հաստատություններում և ԱՀ ԲՀԿ հաշմանդամների ռեսուրս-կենտրոններում, այնպես էլ՝ գործատուների կողմից գործնական ուսուցում աշխատավայրում՝ աշխատանքի հետագա հնարավոր ապահովմամբ:

Ընթացիկ այցով Հայաստանում է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մարինա Պետրովիչը, ով ՀԲ ներկայացուցիչ, ծրագրի պատասխանատու Սաթիկ Նաիրյանի, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանի եւ Ճապոնիայի միջազգային գործակալության Հայաստանյան կապի գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուզաննա Խոջիկյանի հետ համատեղ Երեւանում հանդիպել է ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացների մասնակիցների հետ: 

«Այս ծրագիրը իրականացվում է իմ հայաստանյան գործընկերների կողմից, և մենք մշտադիտարկման աշխատանքների շրջանակում այցելում ենք ծրագրերի իրականացման վայրեր՝ ծանոթանալու և մեր խորհրդատվությունը տրամադրելու նպատակով: Մեկ բան է տեղյակ լինել աշխատանքների ընթացքին և ունենալ բոլոր թվերը, մեկ այլ բան՝ ներկա գտնվել և տեսնել շահառուների ուրախ աչքերը», - ընդգծեց Մարինա Պետրովիչը:

Նա ուրախություն հայտնեց շահառուների ակտիվությանը ականատես լինելու կապակցությամբ. երկրի տարբեր հատվածներում մինչ օրս մոտ 20 շահառու ավարտել և շարունակում են մասնակցել ծրագրի ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչով նախատեսված դասընթացներին, և մոտակա ժամանակաշրջանում միայն այս ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է եռապատկել մասնակիցների թիվը՝ չնայած հնարավոր գործատուներին հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովմանը ներգրավելու համագործակցության հարցում Հայաստանում առկա դժվարություններին:

«Ծրագիրը իրականացնելիս որոշ դժվարություններ են առաջանում. մասնավորապես իրավական դաշտի բացակայության և Համաշխարհային Բանկի բարդ ընթացակարգերի արդյունքում գործատուները խուսափում են նման կարգի աշխատանքներում ներառվելուց: Այդ առումով պետք է նշեմ, որ Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ն հսկայածավալ աշխատանք է իրականացնում՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները և մասնագիտական կապերը գործատուների ներգրավման և մասնագիտական ուսուցումների կազմակերպման համար, ապահովելով Համաշխարհային բանկի ընթացակարգերով պահանջվող համապատասխան փաստաթղթերը և գործընթացների թափանցիկությունը», - հայտնեց ՀԲ ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի պատասխանատու Սաթիկ Նաիրյանը:

Ծրագրի ներկայացուցիչները այցելել են ծրագրի ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչով նախատեսված «Մետաղապլաստե դռների և պատուհանների, մուտքի մետաղյա դռների միջսենյակային դռների և կահույքի արտադրություն», «Կար ու ձև», ինչպես նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Ավան-Առինջի հաշմանդամների ռեսուրս-կենտրոնում ծրագրի բաղադրիչ 1-ի՝ բիզնեսի կառավարման հմտություններ ենթաբաղադրիչով նախատեսված և բաղադրիչ 3-ի՝ շահառուների բազմաբնույթ հիմնահարցերին ուղղված շահերի պաշտպանության դասընթացները:

«Որպես Արցախյան պատերազմի մասնակից և հաշմանդամություն ունեցող անձ՝ հրավեր ստացա մասնակցելու ծրագրին: Սա մասնագիտություն է, որը հնարավորություն կտա ինձ ապագայում ունենալ մի կտոր հաց: Դասընթացները նոր են սկսել, և այն, ինչ ցույց են տվել, բավական հետաքրքիր է. արդեն ծանոթացել ենք պլաստիկե պատուհանների պատրաստմանը, այնուհետ ծանոթանալու ենք փայտագործությանը և կդառնանք լայն պրոֆիլի մասնագետ», - նշեց ծրագրի շահառու Արթուր Գաբրիելյանը:

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի բաղադրիչ 2-ի շրջանակներում նախատեսվում է մատուցվող սոցիալ-առողջապահական և սննդի ծառայությունների շնորհիվ բավարարել շուրջ չորս հազար անապահով և աղքատ մարդկանց բազմաբնույթ կենսական սոցիալ-առողջապահական կարիքները: Իսկ 3-րդ բաղադրիչի շրջանակներում նաև նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացնել 12 հասարակական կառույցների բարեհարմարեցում, ինչպես նաև 12 ռեսուրս- կենտրոններում ներառական միջավայր ստեղծելու միջոցառումներ, ինչը կնպաստի նրանց անարգել տեղաշարժմանը:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить