Արծվիկ Մինասյանը հումորով պատասխանեց Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ հարցին
ОбществоԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հումորով պատասխանեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ հարցին: «Միակ բանը, որ կարող եմ վստահ ասել այն է, որ մենք որևէ կապ չունենք այդ կրակոցների հետ»,- Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց պատգամավորը` հավելելով, որ որոշեց հումորով պատասխանել հարցին՝ տրամադրությունը բարձրացնելու համար:
Այնուամենայնիվ, լրագրողին հետաքրքրում էր` Սուրիկ Խաչատրյանի հարցը իրավակա՞ն, թե քաղաքական դաշտում է: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այդ հարցը նախ պետք է իրավական լուրջ քննության ենթարկվի: «Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է նախ իրավական լուրջ քննության ենթարվի, որից հետո միայն հնարավոր կլինի ինչ-որ գնահատականներ տալ, իսկ այս պահին ես ավելին չեմ կարող ասել»,- նշեց Մինասյանը:
Մայիսի 20-ին` ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: