Դպրոց չէի ուզում վաբշե գնայի. Սամվել Ալեքսանյանն իր դպրոց էր գնացել
ОбществоNews.am-ը գրում է.«ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի սիրել դպրոց գնալ եւ ոչ մի առարկա չի սիրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Երեւանի Մալաթիա սեբաստիա վարչական շրջանի 112 հիմնական դպրոցում Վերջին զանգի միջոցառմանը ասաց պատգամավորը, որը իր ավարտած դպրոց էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ։
«Դպրոց չէի ուզում վաբշե գնայի» ասաց պատգամավորը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է սովորել դպրոցում։
Լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է պատգամավոր դարձել չսովորելով, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց, որ թեեւ դպրոց չի ցանկացել գնալ, բայց դպրոց գնալուց սովորել է։
Պատգամավորը այդպես էլ չհիշեց, թե Վերջին զանգի միջոցառմանը ինչ դերակատարում է կատարել։
Ի դեպ՝ Սամվել Ալեքսանյանը դպրոց էր գնացել իր դպրոցի շրջանավարտների Վերջին զանգի խորհրդանիշ զանգը կոստյումին ամրացրած։