Հստակեցվել են «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի կիրարակման եղանակները
ОбществоՀՀ պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են այսօր եղել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքից բխող միջոցառումների իրականացման խնդիրները: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Սեյրան Օհանյանին են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի մոտեցումները ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմաtեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ:
Մայիսի 22-ին կայացած քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱԴ պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԳՊԿ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը: