Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ժոզեֆ Դոլին
Общество«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երկկողմ ձևաչափով հանդիպումներ է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի և Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի հետ: Ինչպես տեղեկացրին կուսկացության մամուլի ծառայությունից, մայիսի 21-22-ը Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև գագաթաժողովին մասնակցող ԵԺԿ անդամ գործընկեր կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
ՕԵԿ նախագահը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երեկոյան պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ՕԵԿ նախագահը հանդես է եկել ելույթով: