РАУ-ի հերթական փայլուն հաղթանակը ՈՒՀԱ-ում
ОбществоՄայիսի 20-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՈՒՀԱ-ի ուսանողական լիգայի մրցապայքարի եզրափակիչ փուլը, որտեղ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի սաները տարան հերթական փայլուն հաղթանակը:
РАУ-ի թիմի հետ մրցում էին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Եվրոպական ակադեմիայի թիմերը:

Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված էին դերասան Գրիգոր Դանիելյանը, ԿՎՆ-ի նախկին չեմպիոն Արմեն Գևորգյանը, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, Վիտամին ակումբի սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանը, ԿՎՆ-ի ուսանողական լիգայի հիմնադիր Աբրամ Բախչագուլյանը և դերասան Գարիկ Սեփխանյանը:
Նշենք, որ խաղերը նվիրված էին Հայաստանի ԿՎՆ-ի ասոցիացիայի10-ամյակին:

Մրցույթի ավարտին լիգայի նախագահ և հաղորդավար Սարգիս Կալպակյանը պատվոգրեր շնորհեց մրցող բոլոր թիմերին, իսկ հատուկ մրցանակը շնորհվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թիմին: Մասնակիցներից երկուսին, ովքեր իրենց խաղով ու հմտություններով փայլել էին հենց խաղի սկզբից, շնորհվեց ոսկե աստղիկներ, իսկ գլխավոր մրցանակը՝ գավաթը, շնորհվեց հաղթող թիմին:
Սոսե Չանդոյան