Վանաձորում Ճանապարհային ոստիկանը հետապնդել և բռնել է կողոպուտ կատարողին
ОбществоՎանաձորի Մյասնիկյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում մայիսի 21-ին, ժամը 12.50-ին, Ճանապարհային ոստիկանության ծառայողը նկատել է մի տղամարդու, ով խլելով կնոջ ձեռքի պայուսակը` փորձում էր փախչել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ճանապարհային ոստիկանության ծառայողը նրան հետապնդել և բերման է ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին: Պարզվել է, որ կողոպուտ կատարողը 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ն է: Կատարվում է հետաքննություն: