Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նրանց ժպիտը յուրահատուկ այցեքարտ էր. Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին աշխատել է 451 կամավոր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերչական աշխատանքներին որպես կամավոր մասնակցելու համար 451 երիտասարդներ ստացան շնորհակալագրեր: Հայաստանի տարբեր բուհեր ներկայացնող կամավորները քրտնաջան աշխատել են բոլոր օտարերկյա հյուրերին պատշաճ դիմավորելու, նրանց հյուրանոցներ, գլոբալ ֆորումի անցկացման վայր, Էջմիածին, Ծիծեռանակաբերդ ուղեկցելու համար:

Միջոցառումը բացօթյա էր` Բյուրականի գեղեցիկ բնության գրկում: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, հայտնելով շնորհակալական խոսքեր բոլոր կամավորներին, նշեց, որ այս միջոցառմամբ ոչ թե ազդարարվում է վերջը, այլ աշխատանքի շարունակականությունը: «Բոլորիդ հայտնում եմ իմ խոնարհ շնորհակալությունը ձեր հասկացողության, նվիրումի, պատասխանատվության, հայրենասիրության, հայ լինելու ու այդ ամենը մեզ հետ կիսելու ու ապրելու համար: Դուք սկիզբը դրեցիք մի աշխատանքի, որն իր հ ետևից շարունակողներ է բերելու: Մենք բոլորս ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ոչ մի բան կորած չէ, երիցս համոզվեցինք, որ հաղթանակը մերն է լինելու, և մերը եղավ, մենք ճանապարհ դուրս եկանք արդեն հաղթանակած: Ապրիլի 25-ին արթնացանք հպարտ կեցվածքով, հպարտ, որ հասանք մեր ձգտումներին: Երկար ու ձիգ երեք ամիս, բոլորը մեկ մարդու նման պատրաստակամ աշխատեցին: Վստահ եմ, որ պատրաստ եք լինելու նոր գագաթներ նվաճել»,- ասաց Վահագն Մելիքյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանի խոսքով էլ` կամավորներն իրենց կազմակերպվածությամբ, գիտակից ու ճիշտ մոտեցումով արտացոլեցին 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցող ողջ հանրության պատրաստվածությունը: «Առաջին մեծ շնորհակալությունը մեր ժողովրդինն է, այդքան կազմակերպվածություն, զսպվածություն, միևնույն ժամանակ ինքնաբուխ ներկայություն ապահովելու համար: Ես շատ շուտվանից այդպիսի բան չէի տեսել: Ծիծեռնակաբերդում աշխատելիս, պետք է եղել գիշերը լինել այնտեղ, ու տեսել եմ, որ նույնիսկ գիշերվա ժամը երեքին, չորսին ինչպես էին ամբողջ ընտանիքներով գալիս ու ծաղիկներ դնում հուշարձանին»,-փաստեց Վիգեն Սարգսյանը:

Կամավորներին ուղղված խոսքում` Վիգեն Սարգսյանը նշեց, որ երիտասարդներն աչքի ընկան ոչ միայն մեծ պատրաստվածությամբ, նվիրումով, այլ իրենց ժպիտով, որն այդ օրերին յուրահատուկ այցեքարտ դարձավ` հիշվելով բոլոր հյուրերի կողմից: «Մինչ միջոցառումների մեկնարկը մենք հանդիպեցինք ու պայմանավորվեցինք մի բան` կամ մենք այս գործն անում ենք փայլուն ու անթերի, կամ ընդհանրապես չենք անում: Ես ուզում եմ ասել, որ ձեր արածը, նվիրումը, հետևողականությունը մեր բոլորի ակնկալիքից վեր էր»,-նկատեց պաշտոնյան:

Արարողությանը ներկա էր նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով երիտասարդներին առաջարկեց իրենց փորձառությամբ աջակցել նաև Համահայկական խաղերի ժամանակ:

Ինչ վերաբերում է օրվա հերոսներին` կամավորներին, ապա նրանք մեծ պատիվ էին համարում լինել 100-րդ տարելիցի միջոցառումների մի մասնիկը:

Սրբադասման արարողությանը բարձրաստիճան հյուրերին Էջմիածնում դիմավորող և ուղեկցող Արփի Պարսամյանը, ով Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում է սովորում, հպարտ է, որ մասնակցել ու իր ներդրումն է ունեցել հայության համար կարևորագույն միջոցառումներին: «Հիմա էլ շատ շնորհակալ եմ, որ եկել ենք այստեղ, շփվում ենք երեխաների հետ»,-ասաց նա:

Իսկ թե ինչ հետաքրքիր անձանց է հանդիպել կամավորական աշխատանքը կատարելիս, Արփի Պարսամյանը հայտնեց. «Իմ մասնագիտության հետ են առնչվում դեսպանները, որոնց հետ շփում երբեք չենք ունեցել, մենք հնարավորություն ունեցանք գոնե մոտիկից նրանց տեսնել»:

Ծնունդով արցախցի Աշոտ Մովսիսյանը, ով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետից է, ուղեկցել է նորվեգացի հյուրերին հյուրանոց ու հասցրել ընկերական կապեր ձևավորել: «Ես Նորվեգիայի Կրագերո քաղաքի քաղաքապետին եմ ուղեկցել, ևս երկու նորվեգացիների, նրանց հետ ունեցել եմ շատ ջերմ հարաբերություններ, մինչև հիմա շփում կա սոցիալական ցանցերի միջոցով: Կար պատասխանատվություն, որ մասնակցում ենք այդպիսի կարևոր միջացառման, դրանով մենք ինչ-որ չափով մեր պարտքն ենք հատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին: Ամեն հայորդու համար մեծ հպարտություն և ուրախություն էր նման համազգային միջոցառման մասնակցել»,-նշեց Աշոտը:

Մերի Աբրահամյանը, ով ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսեցի է, դիմավորել է գլոբալ ֆորումի մասնակիցներին «Զվարթնոց» օդանավակայանում` աշխատելով գիշեր-ցերեկ: Մերիի խոսքով` կարևոր փորձառություն էր այն, որ պետք էր շատ արագ լուծումներ գտնել հյուրերի տարատեսակ հարցերին: Աղջկա խոսքով` կամավորական աշխատանք կատարելիս հանդիպել է Reddit սոցիալական ցանցի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանին, ում հետ հանդիպումից մեկ ամիս առաջ հարցազրույցի համար պայմանավորվել էր սոցիալական ցանցերից մեկով: «Սպասում ենք մեր հյուրերին, մեկ էլ տեսնեմ Ալեքսիս Օհանյանին, նորից կարողացա նրա հետ խոսել, ինքն էլ ուրախ էր, որ հանդիպեցինք»,-ասաց Մերի Աբրահամյանը:

Ապագա լրագրողը նաև անկեղծացավ ու նշեց, որ 4 օր շարունակ ավելի խորն ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության պատմությունը, որ հյուրերի ցանկացած հարցին ունենա պատասխան:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить