Կնոջը հայտնաբերել են այգում՝ 3 տարեկան մահացած որդուն ճոճելիս
ОбществоLife.panorama.am-ը գրում է.
Ոստիկանությունը ուրբաթ օրը Մերիլենդի այգում հայտնաբերել է 24-ամյա կնոջը, ով մանկական ճոճարանի վրա ճոճորում էր իր 3 տարեկան մահացած որդուն։
Ոստիկանությունը զանգ է ստացել, որ կինը բավական անսովոր երկար է ճոճում երեխային։ Ոստիկանությունը հայտարարել է, որ կինը հնարավոր է եղել է այգում նախորդ օրվանից։
Ոստիկանությունը հայտնել է, որ երեխային գտնելու ժամանակ փոքրիկը մահացած է եղել։
Երեխայի մորը տեղափոխել են տեղի հոսպիտալ՝ պարզելու հոգեկան վիճակը։
«Սա շատ տխուր և ողբերգական իրավիճակ է մոր, նրա ընտանիքի, ոստիկանների համար»,-ասել է ոստիկանության խոսնակը։