Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի և Շիրակի մարզերում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 25-ին, աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն Արագածոտնում ներկա է գտնվել Սասունիկ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: 4000 բնակիչ ունեցող Սասուն իկ համայնքը 1998 թվականից ի վեր մանկապարտեզի շենք չի ունեցել: Նոր շենքի կառուցման ծրագիրն իրականացվել է համայնքի ներդրմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին, ավարտվել՝ 2015թ. մայիսին: Շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ մանկապարտեզի նոր երկհարկանի շենքը պատրաստվում է ընդունել նախադպրոցական հասակի 110 սաների՝ համայնքի պահանջարկը լիովին բավարարելու համար: Ծրագրի շրջանակներում բարեկարգվել է նաև շրջակա տարածքը:

Մանկապարտեզի բացման կապակցությամբ Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին հանձնել է Սասունիկի պատվավոր քաղաքացու կոչման վկայագիր:

Հանրապետության Նախագահն այցելել է նաև Թալինի՝ հիմնանորոգված և կահավորված մանկական գեղարվեստի դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին:

Գեղարվեստի դպրոցի շենքը, որը կառուցվել է 1970-1972թթ. և սկզբում գործել է որպես մանկապարտեզ, 1984թ. վերանորոգվել է և տրամադրվել գեղարվեստի դպրոցին: Մինչև ծրագրի իրականացումը շենքը չի ջեռուցվել, իսկ մասնաշենքերից մեկը չի գործել: 2013թ. փետրվարի 9-ին, ՀՀ Նախագահի՝ Թալին կատարած այցի ընթացքում տրված համապատասխան հանձնարարականների արդյունքում, գեղարվեստի դպրոցը վերահատակագծվել և հիմնանորոգվել է: Դպրոցին հատկացվել է նաև անհրաժեշտ գույք:

Դպրոցի բակում Հանրապետության Նախագահը մասնակցել է հաստատության սաների և քարագործության ուսուցչի ուժերով պատրաստված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը:

Արագածոտնից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը: Շրջայցի սկզբում Հանրապետության Նախագահը դիտել է «Թումո» կենտրոնների գործունեության վերաբերյալ շնորհանդեսը, շրջայց է կատարել կենտրոնում, հանդիպել նաև «Շանթ» հեռուստաընկերության մարաթոնի տեսահոլովակների մասնակից գյումրեցի երեխաների հետ:

Գյումրիում «Թումո» կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ Նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա է հիմնանորոգման և ամրացման: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ տարածքն առայժմ ներառելու է 60 աշխատանքային կետ և կարողանալու է հյուրընկալել 500-ից 1000 ուսանողի:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումո կենտրոնը («Թումո Երևանը») ստեղծվել է Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների համար 2011թ. օգոստոսի 14-ին:

Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013թ. փետրվարից «Թումոն» գործում է նաև Դիլիջանում (հաճախում է շուրջ 300 պատանի): Ներկայում Ստեփանակերտում ակտիվորեն շինարարական աշխատանքներ են տարվում տեղի «Թումո» կենտրոնի ստեղծման ուղղությամբ: 2015թ-ի սեպտեմբերին պլանավորվում է ավարտին հասցնել շինարարությունը և բացել «Թումոյի» դռները 1000 արցախցի պատանիների առջև («Թումո Ստեփանակերտը» Սիմոնյան կրթական հիմնադրամի և ՀԲԸՄ համատեղ նախագիծն է):

Գյումրիում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև ցանցային և հաղորդակցության սարքավորումներ նախագծող և արտադրող «Դ-Լինկ ինթերնեշնլ» ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությանը:

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Գյումրիում այցելել է նաև «Անուշարան» ընկերություն, որտեղ ծանոթացել է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող այդ ընկերության գործունեությանը, իրականացված ներդրումների արդյունքում ընդլայնված արտադրատեսականուն և զարգացման ծրագրերին:

Նախագահին ներկայացվել են ֆաբրիկայի արտադրության հիմնական ճյուղերը՝ շաքարային հրուշակեղենը (23 անվանատեսակ) և ալրային հրուշակեղենը (65 անվանատեսակ): Նշվել է, որ ընկերության արտադրանքն առաջին անգամ թողարկվել է 2014թ. 3-րդ եռամսյակում և իրացվում է ներքին շուկայում: 2015-2016թթ. ընթացքում ընկերության զարգացման ծրագրերով նախատեսվում է ընդլայնել ներդրումային ծրագիրը՝ կազմակերպելով մանկական սննդի արտադրություն, ավելացնելով արտադրանքի տեսականին և ծավալները: Պատասխանատուների հավաստմամբ, արտադրանքի արտահանման նպատակով ընկերությունը բանակցությ ուններ է վարում ռուսաստանյան մի շարք կազմակերպությունների հետ, և արդեն կնքվել է պայմանագիր ս.թ. սեպտեմբերին ՌԴ շուկա շաքարային արտադրանք արտահանելու համար: Գյումրու «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայում ներկայումս աշխատում է շուրջ 100 մարդ՝ 80 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить