Նոր Նորքում և Աջափնյակում կլինեն պլանային ջրանջատումներ
ОбществоՊլանային աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին ջրամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանի Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում: Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, մայիսի 27-ին՝ ժամը 9.00-ից մինչև մայիսի 28-ը՝ ժամը 9.00-ն, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի շենքերի, մասնավոր տնատիրություննե րի, հիմնարկ ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Մայիսի 27-ին՝ ժամը 10.00-ից մինչև մայիսի 28-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 30, 32, 34, 36, 38, 40, 48, 50, 52, Մազմանյան 2, 4 համարների ջրամատակարարումը: