Հայաստանում է Բելառուսի ՀՕՊ զորքերի և ռազմաօդային ուժերի պատվիրակությունը
ОбществоԲելառուսի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 25-28-ը Հայաստանի Հանրապետությունում է: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության ներկայացուցիչների հետ համատեղ՝ խումբը կաշխատի ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերում: