Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Վարդանանց պատերազմի դերը` Հայոց պատմության համատեքստում

Վարդանանց պատերազմը թերևս Հայոց պատմության ամենաշատ քննարկված թեմաներից մեկն է: Ժամանակի ընթացում դրա վերաբերյալ տրվել են տարաբնույթ մեկնաբանություններ:

Հայոց պատմության ընթացքի տրամաբանությունը հաշվի առնելով, ինչպես նաև տարբեր փաստերի համադրման արդյունքում՝ գալիս ենք այն եզրակացության, որ դա զուտ կրոնական պատերազմ չէր: Որքան էլ որ միջնադարյան հասարակությունը կրոնական լիներ, բայց նմանատիպ խորը հակամարտությունների հիմքում ընկած են լինում լրջագույն քաղաքական պատճառներ:

Վարդանանց ապստամբական շարժումը պայքար էր հանուն պետական ինստիտուտների պահպանման, որոնք հայտնվել էին ոչնչացման լրջագույն սպառնալիքի տակ:

Հայոց պետականությունը, չնայած տարաբնույթ վայրիվերումներին՝ ընդհուպ անկախության կորուստ, այնուամենայնիվ, կարողացել է պահպանել իր կայուն գոյությունը՝ Վանի թագավորությունից մինչև Բագրատունյաց Հայաստան: Պատճառը թերևս հնագույն ժամանակներում ձևավորված և բազմիցս կատարելագործված պետական կառավարաման համակարգի և համապատասխան ինստիտուտների շարունակական գոյությունն է, որոնց առկայությամբ նույնիսկ թագավորի բացակայության և անկախության կորստի դեպքում հնարավոր է եղել պահպանել հայ ժողովրդի գոյությունը և հիմք նախապատրաստել անկախության վերականգնման համար:

Այդ տեսանկյունից պատահական չէ, որ հայերը, պարբերաբար կորցնելով անկախությունը, որոշ ժամանակ անց վերստին վերականգնել են այն:

Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո կարող ենք փաստել, որ պետականությունը շարունակեց իր գոյությունը, և հենց Արտաշես 1-ի ստեղծած կառավարման համակարգը հիմք նախապատրաստեց Արշակունյաց արքայատոհմի հաստատման համար: Թագավորի բացակայությամբ պետական ինստիտուտները չդադարեցին արդյունավետ գործել, այլ՝ կարողացան դիմակայել բոլոր մարտահրավերնեին, վռնդել, սպանել գրեթե բոլոր դրածո թագավորներին:

Արշակունյաց թագավորության անկումից հետո ևս այդ ինստիտուտները շարունակեցին արդյունավետ գործել: Բնականաբար, Հայաստանը բաժանած և նրա տարբեր մասերին տիրացած տերություններն իրենց գերիշխանությունը ամրապնդելու նպատակով պետք է ձգտեին ոչնչացնել դրանք, քանի որ ակնհայտ էր, որ աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների և դրանց արդյունավետ կոնսոլիդացիայի դեպքում Հայաստանի անկախության վերականգնումն անխուսափելի կլինի:

Այս տեսանկյունից Վարդանանց պատերազմը միանշանակ դրական քաղաքական գործընթաց էր՝ չնայած հայերի պարտությանը: Այնուամենայնիվ, պարսիկները չկարողացան օգտվել իրենց հաղթանակից և 450-51թթ.-ի պրակտիկան հող նախապատրաստեց Վահանանց հուժկու շարժման համար, որտեղ հայերը կարողացան պարսիկներին ստիպել տևական ժամանակ հրաժարվել պետական ինստիտուտներն արմատախիլ անելու քաղաքականությունից: Մյուս խոշոր ապստամբությունից հետո, որը գլխավորում էր Կարմիր Վարդանը, անշուշտ, պետք է հող նախապատրաստվեր անկախության վերականգնման համար, որի հիմքերը դրվել էին Վարդանանց և Վահանանց պատերազմների ժամանակ, բայց արաբական անկասելի արշավանքները հետաձգեցին դրա իրականացումը: Վերոնշյալ երեք ապստամբություններն արդյունավետ եղան այնքանով, որ Հայաստանը Խալիֆայության կազմի մեջ մտավ իր պետական ինստիտուտների առկայությամբ, ինչը հող նախապատրաստեց Բագրատունյաց թագավորության ստեղծման համար: Համակարգի պահպանման գործում Վահան Մամիկոնյանի գործը շարունակեցին Թեոդորոս Ռշտունին, և նրան հաջորդած Բագրատունի իշխանները:

Նշենք, որ Հայաստանի առաջին բաժանումից հետո Բյուզանդական տիրապետության տակ հայտնված հայկական հողերում բյուզանդացիների աստիճանական քայքայիչ քաղաքականության արդյունքում պետական ինստիտուտները գրեթե արմատախիլ արվեցին՝ հատկապես Հուստինիանոսի օրոք, ինչը հանգեցրեց այդ տարածքներում հայերի ինքնության վերջնական կորստին և անկախության վերականգնման գործընթացի բացառմանը: Բյուզանդական հենց այս քաղաքականությունը հաշվի առնելով՝ Թեոդորոս Ռշտունին քաղաքակրթական որոշում կայացրեց դեպի արաբները:

Նշենք, որ Բագրատունյաց թագավորության անկման, բյուզանդացիների և հայոց վերնախավի ապաշնորհ քաղաքականության արդյունքում պետական գրեթե ամբողջ համակարգը կազմաքանդվեց, ինչին նպաստեցին նաև Սելջուկ-թյուրքական արշավանքները: Վերջիններիս թուլացման արդյունքում համակարգի վերստեղծման փորձ կատարեցին Զաքարյան իշխանները, ինչը սակայն ձախողվեց մոնղոլների արշավանքների պատճառով:

Թե ի՞նչու հայերն այլևս չկարողացան պետություն ստեղծել բուն հայրենիքում, հարցադրման պատասխանը, թերևս պետք է փնտրել այստեղ: Պատասխանը միանշանակ է, քանի որ օբյեկտիվ պատճառներով ոչնչացվել էր պետական կառավարման ինստիտուցիոնալ համակարգը: Իսկ դրա վերջնական արդյունքը եղավ ցեղասպանությունը:
Շարադրանքում պարզ նշմարվում է, որ պետականությունների վերականգման գործընթացներն արդյունք չէին մեկ կամ երկու տարվա համապատասխան քաղաքականության, այլ՝ տասնամյակներ տևող պրոցեսների: Այդ պրոցեսները առաջնորդել են անհատներ, ովքեր ճիշտ ժամանակին կարողացել են քաղաքակրթական քայլ իրականացնել և դիմագրավել մարտահրավերներին: Իսկ անկում է ապրել այն ժամանակ, երբ այդ նույն անհատները և վերնախավն այլևս հետաքրքրված չեն եղել մարտահրավերներով:

Քաղաքակրթական այդ գործընթացների համատեքստում իր հաստատուն տեղն ունի նաև Վարդանանց պատերազմը, որը բնավ պատահականություն չէր, այլ վերևում նշված շղթայական համակարգի հաստատուն օղակներից մեկը:

Կարպիս Փաշոյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников