Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՄԱԿ ՓԳՀ-ի իրականացրած ծրագիրը նպաստել է Հայաստանում ապաստանի համակարգի կարողությունների զարգացմանը

Կիևում մայիսի 26-27-ին ընթացող «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի եզրափակիչ համաժողովը համախմբել է տասը երկրների՝ միգրացիայի ոլորտում պաշտոնատար անձանց` քննարկելու ձեռք բերված արդյունքները և հետագա համագործակցությանն ուղղված քայլերը: Ինչպես  տեղեկացրին Հայաստանում ՄԱԿ ՓՀԳ-ի ներկայացուցչությունից, տարածաշրջանային ծրագրի առանցքային ձեռքբերումներն են ապաս տանի հարցերով զբաղվող կառավարության աշխատակիցների համար խորացված դասընթացների կազմակերպումը, ռուսերենով հետազոտական շտեմարանի ստեղծումը, ապաստանի ընթացակարգերի որակի ապահովման համար անհրաժեշտ գործիքների մշակումը, որոնց արդյունքում բարելավվել է Հայաստանում փախստականների պաշտպանության համակարգը:

Եվոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորված և Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից համաֆինանսավորված և իրականացված երկուսուկես տարի տևողությամբ ծրագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել ապաստան հայցողների և փախստականների պաշտպանությունը ԵՄ արևելյան հարևանության երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Մասնակիցների համար օգտակար է եղել նաև ակտիվ համագործակցությունը ԵՄ չորս անդամ երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեդիայի հետ: Երկուսուկես միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագիրը կենտրոնացված է եղել մասնակից երկրներում ապաստանի տրամադրման վերաբերյալ ընդունվող որոշումների որակի, արդարության և արդյունավետության բարձրացմանը:

Ազգային ապաստանի համակարգի համատեղ գնահատումն իրականացնելուց հետո Հայաստանը պարտավորվել է ամրապնդել առկա ձեռքբերումները, լրացնել հայտնաբերված բացերը, ինչպես նաև նոր մեխանիզմներ մշակել որակի ապահովման նպատակով: «Բացերի վերլուծության հաշվետվության պատրաստումից ի վեր Հայաստանում առաջընթացն ակնհայտ է: Իշխանությունները մշակել են օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ իրավական դաշտում բացերը վերացնելու նպատակով, և ՄԱԿ ՓԳՀ աջակցությամբ ընդունել 7 ստանդարտ ընթացակարգ՝ ապահովելու ապաստանի ընթացակարգերի հետևողական կիրառումը միջազգային չափանիշներին համապաատսխան, ինչպես նաև նոր հաստիք են բացել ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվական հետազոտություն իրականացնելու համար»- ասել է Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:

Ավելի քան 100 տարածաշրջանային համաժողովների, միասնական դասընթացների, ճանաչողական այցերի և մասնագիտացված դասընթացների անցկացման շնորհիվ, ծրագիրն օգնել է մասնակից երկրներին միջոցներ ձեռնարկել վերացնելու առավել լուրջ թերությունները և ընդլայնել ապաստանի հարցերով գործնական համագործակցությունը: ԵՄ անդամ երկրներն իրենց լավագույն գործնական խորհուրդներով և հարուստ փորձով են կիսվել տարածաշրջանում համեմատաբար վերջերս ստեղծված ապաստանի համակարգերի հետ: Արևելյան Եվրոպայի միգրացիայի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրելու որոշ դասընթացային մոդուլներ, որոնք մշակվել են Ապաստանի տրամադրման հարցերով զբաղվող եվրոպական բյուրոյի կողմից ԵՄ անդամ երկրների համար: Այս մոդուլների ռուսերեն տարբերակի առկայության շնորհիվ նոր աշխատակցիներին և այլ երկրներին հասանելի են դարձել կարողությունների զարգացմանն ուղղված այդ գործիքները:

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը բարձր է գնահատել միջազգային ներգրավվածությունը տարածաշրջանային ծրագրում. «Միջազգային փորձն ու աջակցությունը կարևոր դեր են ունեցել Հայաստանում ապաստանի համակարգի հետագա զարգացման գործում» - ասել է Եգանյանը:

«Refworld» վեբկայքի ռուսերեն տարբերակի մեկնարկը, որը փախստականի կարգավիճակի որոշման համար անհրաժեշտ առանցքային փաստաթղթերի խոշորագույն առցանց շտեմարանն է համարվում, նպաստել է ծագման երկրների վերաբերյալ նոր, մանրամասն և օբյեկտիվ տվյալների առկա պահանջարկի բավարարմանը: Ապաստանի հարցերով զբաղվող պաշտոնյաներն այժմ անվճար հիմունքներով համապարփակ և անկողմնակալ տեղեկատվության հասանելիության հնարավորություն ունեն, որը կօգնի նրանց ապաստանի դիմումների վերլուծության հարցում:

2013թ. դեկտեմբերից ի վեր ռուսերենով ավելի քան 10.000 փաստաթուղթ է ներբեռնվել կայք, ներառելով հաշվետվություններ, ուղեցույցներ, խորհրդատվական թերթիկներ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ, ԵՄ ապաստանի նորմատիվ իրավական ակտեր և համապատասխան ազգային օրենսդրություններ: «Refworld»-ում գոյություն ունեցող Երեխաների, Գենդերային հավասարության և կանանց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, Փախստականների պաշտպանության և Միջազգային միգրացիայի, Փախստականի կարգավիճակի որոշման, ՄԱÔ ¿-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վերաբերյալ մի շարք թեմատիկ բաժինների առկայությունն օգտակար կլինի նաև առավել լայն լսարանի՝ մարդու իրավունքների պաշտպանների, դատավորների, գիտաշխատողների և հետազոտողների համար:

Ակնկալվում է, որ այս դրական միտումը հետագայում ևս կշարունակվի, և համագործակցության միջոցով հնարավոր կլինի պաշտպանության կարիք ունեցող անձանց պատշաճ կերպով հայտնաբերել և պաշտպանություն տալ Հայաստանում՝ անկախ իրենց ռասայական, կրոնական և ազգային պատկանելիության, սեռական կողմնորոշման, քաղաքական հայացքների, սեռի և տարիքի:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай