Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 17 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հա սցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության 17, խարդախության 4, յուրացման և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: